ԿարևորՀասարակություն

Տիտանը՝ զինվորի գլխում․ բացառիկ վիրահատություն Հայաստանում

«Նաիրի» բժշկական կենտրոնի  նյարդավիրաբուժության բաժանմունքում կատարվել է գանգոսկրի աջ ճակատային հատվածի պլաստիկա՝ 3D տիտանե թիթեղի մոդելավորմամբ։ Նման վիրահատություն Հայաստանում արվում է առաջին անգամ։ «Ռադիոլուր»-ի նկարահանող խմբին բացառիկ հնարավորություն է տրվել ներկա լինել բարդ վիրահատությանը։

«Նաիրի» բժշկական կենտրոնի  նյարդավիրաբուժության բաժանմունքի վիրահատարանում կատարվել է գանգոսկրի աջ ճակատային հատվածի պլաստիկա՝ 3D տիտանե թիթեղի մոդելավորմամբ։ Այս վիրահատությունը Հայաստանում արվում է առաջին անգամ։

ԲԿ–ի նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Արման Հակոբյանի նախաձեռնությամբ՝  տիտանե թիթեղով գանգի մոդելավորման ու վիրահատության բոլոր գործողություններն այսուհետ կկատարվեն Հայաստանում։

«2016 թվականի Ապրիլյանից հետո մտածեցինք այդ մասին ու պատվիրեցինք սարքը։ Վիրահատության արժեքը 40 միլիոնից մի քանի անգամ կրճատել է։ Այսօր անում ենք 800 հազար դրամով»,- ասում է բժիշկը։

Վիրահատվողը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Վահագն Սամվելյանն է։ 21-ամյա զինվորը մասնագիտությամբ  դերասան է, շատերիս ծանոթ՝ «Վերջին ուսուցիչը» ֆիլմից։

«Ռադիոլուր»-ի նկարահանող խմբին բացառիկ հնարավորություն է տրվել ներկա լինել բարդ վիրահատությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button