

Երիտասարդ գործարար Աննա Դարբինյանն իր աշխատանքային ուղին սկսել է 8 տարեկանում, իսկ 17 տարեկանում սկսել է զբաղվել սեփական ապրանքի բրենդավորմամբ՝ քրոջ հետ հիմնելով սեփական գործը։
Մասնագիտությամբ ճարտարապետ է, քույրը՝ բժիշկ։ Որոշեցին համադրել գեղեցիկն ու օգտակարը և ներկայանալ հայրենի շուկայում տան տեքստիլի արտադրանքով։