ԿարևորՀասարակություն

ՄԱԿ-ում մտահոգություն են հայտնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Այն, ինչ տեսնում ենք այսօր Հայաստանում, մեծապես մտահոգում է մեզ: ՄԱԿ-ում անցկացվող ամենօրյա մամլո ասուլիսի ժամանակ այսպես է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հարցին պատասխանել կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուսարիկը:

«Շատ կարեւոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանդարտություն: Նաեւ հորդորում ենք պահպանել զսպվածություն: Լարվածությունը մեղմելու նպատակով կոչ ենք անում սկսել համապարփակ երկխոսություն եւ հարթել քաղաքական տարաձայնությունները: Դա պետք է արվի սահմանադրությունը եւ ժողովրդավարական գործընթացը լիովին հարգելու եղանակով»,- ասել է Ստեֆան Դուսարիկը:

Ցուցադրել ավելի
Back to top button