

Սոտքի հանքավայրի աշխատակիցներից 268-ը հարկադիր պարապուրդում են, նրանց ճակատագիրն անորոշ է։ Ընկերությունից տեղեկացնում են, որ այն պայմանավորված է երկրում ֆորսմաժորային իրավիճակով։
Պատերազմից հետո հանքավայրի արտադրական ծավալները նվազել են՝ տարածքները կորցնելու հետևանքով։
Թե որքան հատված է մնացել, որքանն ենք կորցրել, ընկերությունը դեռ չունի հաշվարկներ։ Ասում են՝ տարածքների չափագրումից հետո, նոր պարզ կլինի թե որքան է կազմում կորուստը՝ ըստ ծավալների և մասշտաբների։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ
հարմարվել է պետք և ընդունել, որ Սոտքի հանքավայրի աշխատատեղերը այլևս չեն լինելու։
Իսկ ի՞նչ է առաջարկում Կառավարությունը։ Արդյո՞ք կարող է Ամուլսարի հանքավայրի շահագործումը լինել այլընտրանք, ինչպե՞ս են վերլուծում ստեղծված իրավիճակը մասնագետները։