ԿարևորՀասարակություն

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները կհանդիպեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը ժ. 15:40-ին կհանդիպի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ  իրենք հորդորելու են Արմեն Սարգսյանին չստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։

Չստորագրելու դեպքում եռօրյա ժամկետում ԳՇ պետը կհամարվի աշխատանքից ազատված։

Իշխան Սաղաթելյանն ասել է, որ ՀՀ նախագահը շատ հստակ պետք է ձևակերպվի իր առարկությունը, փաստաթուղթն ուղարկի Սահմանադրական դատարան։

Back to top button