ԿարևորՔաղաքական

Դեսպան Ներսեսյանը սենատոր Մենենդեսին ներկայացրել է Հայաստանում ներքաղաքական զարգացումների հետ կապված իրավիճակը

Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրույց է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ:

Դեսպանը շնորհավորել է սենատոր Մենենդեսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Զրույցի ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և կարևորել դրանց հաղթահարմանն նպատակով միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ ներգրավվածությունը: Դեսպան Ներսեսյանը սենատորի ուշադրությանն է հրավիրել հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց խնդիրը, և երկուստեք ընդգծվել է նրանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը։

Սենատորի խնդրանքով Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ կապված իրավիճակը։

Ցուցադրել ավելի
Back to top button