ԿարևորՀասարակություն

Դատարանը չեղյալ է համարել Կալիֆորնիայի նահանգապետի՝ Համբիկ Սասունյանի վաղաժամ ազատման մերժումը

Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանը չեղյալ է համարել Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի որոշումը, որով նա մերժել էր պայմանական վաղաժամկետ ազատման մասին Համբիկ Սասունյանի դիմումը, հայտնում է Asbarez-ը:

Չնայած պայմանական վաղաժամկետ ազատման խորհրդի՝ Սասունյանին ազատ արձակելու վերաբերյալ առաջարկին, Նյուսոմը 2020թ. մայիսին մերժել է նրա պայմանական վաղաժամկետ ազատումը:

Նշելով, որ Նյուսոնմի որոշումը «կամայական և ընթացակարգի առումով թերի» է՝ Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Ուիլյամ Ս. Ռայանը բավարարել է Սասունյանի փաստաբանի միջնորդությունը ՝ հետ կանչել նահանգապետի որոշումը:

«Արդարության անիվները երբեմն դանդաղ են պտտվում, բայց այս որոշման համար ճիշտ ժամանակն էր: Ես ողջունում եմ այս գործով տասնամյակներ շարունակ աշխատող փաստաբանների և ակտիվիստների թիմին», — Asbarez- ին ասել է Կալիֆոռնիայի նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն:

«Սա կարևոր իրադարձություն է ոչ միայն նրա ընտանիքի, այլև ողջ Կալիֆոռնիայի համար: Այս գիշեր համայնքը կարող է հանգիստ ու ուրախ քնել»,- նշել է Պորտանտինոն:

«Համբիկի ընտանիքը և ողջ հայ համայնքը ողջունում և գնահատում են դատարանի վճիռը», — ասել է փաստաբան Լևոն Կիրակոսյանը, որը վերջին չորս տասնամյակների ընթացքում աշխատել է Սասունյանի իրավաբանական թիմի հետ:

Համբիկ Սասունյանը Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ գաղտնի կազմակերպության անդամ է։

1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած է եղել կարմիր լույսի տակ։

 ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտել է այս արարքը՝ որակելով այն ահաբեկչություն։ Ամերիկյան դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի:

Համբիկ Սասունյանը կրում է իր պատիժը ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։

Ցուցադրել ավելի
Back to top button