ԿարևորՄշակույթ

Արցախյան ձեռագրերը կցուցադրվեն Մաշտոցյան Մատենադարանում

Մարտի 3-ից Մաշտոցյան Մատենադարանում գործելու է «Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխված Արցախյան ձեռագրերի ցուցահանդես։

Ներկայացվելու են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ․ Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին, Արցախում գրված, նկարազարդված և պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր։ Ընդհանուր շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ:

Ցուցահանդեսը ժամանակավոր է, համապատասխան պայմանների առկայության դեպքում տեղափոխվելու է Արցախ։

Ցուցադրել ավելի
Back to top button