ԿարևորՀասարակություն
ԱԺ խորհրդի նիստը չի կայացել


ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 11:00-ին նշանակված ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որը նախաձեռնվել էր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, չի կայացել, որովհետև նիստը բացելու համար չի ներկայացել ԱԺ նախագահը:
Պատգամավորն ասել է, որ սա գնահատում է, որպես անհարգալից վերաբերմունք խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակությունների, ԱԺ 1/5-ի նկատմամբ:
Փետրվարի 26-ին՝ ժամը 11-ին նախատեսված էր Ազգային ժողովի խորհրդի նիստ։
Օրակարգում մեկ հարց էր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում»։