ԿարևորՀասարակություն

Վերջ թավիշին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աջակիցներին՝ Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքին և երթին մասնակցելու համար։

«Սիրելի հայրենակիցներ. մեր այսօրվա ակցիան ավարտված է: Շնորհակալություն մասնակցության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։

«Նախորդ ուղիղ եթերի վերջում կարճ ելույթ եմ ունեցել, որտեղ ասել եմ եզրափակիչ ասելիքը: Վերջ թավիշին»,- գրել է վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հավաքի ժամանակ հայտարարել էր, որ բանակը պետք է ենթարակվի միմիայն ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական ղեկավարությանը։

Նա նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրել էր քննարկումների՝ հետագա անելիքները որոշելու համար։

«Այդ անելիքների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով և հաշվի նստելով ժողովրդի կարծիքի հետ»,- հայտարարել էր Փաշինյանը:

Back to top button