ԿարևորՍպորտ

Սուսաննա Գաբոյանը՝ ՀՀ շախմատի առաջնության չեմպիոն

Ավարտվեց շախմատի կանանց Հայաստանի առաջնությունը:  Վերջին՝ 9-րդ տուրում Սուսաննա Գաբոյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց Վերոնիկա Խաչատրյանին և, շրջանցելով Մարիա Գևորգյանին, 6.5 միավորով դարձավ Հայաստանի չեմպիոն:

Վերջին տուրից առաջ առաջին տեղում գտնվող Մարիա Գևորգյանը սպիտակներով անսպասելի  պարտություն կրեց Սիրանուշ Ղուկասյանից և 6 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը:  Երկրորդ տեղը գրաված Մարիամ Մկրտչյանը ևս հավաքեց 6 միավոր:

4-10 տեղերը զբաղեցին հետևյալ շախմատիստուհիները՝  Սիրանուշ Ղուկասյան՝ 5, Աստղիկ Հակոբյան՝ 4,5, Վերոնիկա Խաչատրյան՝ 4.5, Նարե Առաքելյան՝ 4, Մարիամ Ավետիսյան՝ 3,5, Աննա Խաչատրյան՝ 3, Արփինե Գրիգորյան՝ 2։

Back to top button