ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահը ստացել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը. հրամանագիրը դեռևս ստորագրված չէ

 ՀՀ նախագահն ստացել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմից՝ ավելացնելով, որ այս պահին այն ստորագրված չէ:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը:

Back to top button