ԿարևորՔաղաքական

Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը

Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք  հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

Back to top button