ԿարևորՀասարակություն

Կձևավորվի ԶՈՒ բարեփոխումների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ծրագրին:

«Այսօր մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որը կիրականացնի զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը:

Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, և համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ անվտանգության, ռազմական համագործակցության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,- ասել է վարչապետը:

Նոյեմբերի 18-ին վարչապետը հրապարակել էր առաջիկայում կառավարության անելիքների 15-կետանոց ճանապարհային քարտեզ,  որի 8-րդ կետով սահմանված է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատումը եւ բարեփոխումների մեկնարկը:

Կարդացեք նաև
Close
Back to top button