ԿարևորՀասարակություն

Ընդդիմությունը բարիկադներ է կառուցում ԱԺ մոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» Ազատության հրապարակից երթով շարժվել է դեպի Ազգային ժողով։

17 ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ԱԺ մոտ ելույթ ուենցավ և հայտարարեց, որ Հայաստանում իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում։ Նա հայտարարեց, որ ԱԺ մոտ բարիկադներ են կառուցվելու և երկու կողմից փակվելու է փողոցը։ Նրանք մտադիր են ստիպել պատգամավորներին ներկայանալ Ազգային ժողով և քննարկել վարչապետի հեռանալու հարցը։

Ազգային ժողովի երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը ստորագրահավաք են սկսել՝ արտահերթ նիստ հրավիրելու համար:

Ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում են խորհրդարանում քննարկում ծավալել՝ քաղաքական գործընթացները բնականոն հուն վերադարձնելու համար։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

Back to top button