ԿարևորՀասարակություն

ԶՈՒ ԳՇ հայտարարությունը չի ուղղորդվել որևէ մեկի կողմից, չի արվել ճնշման տակ. Գլխավոր շտաբի նոր հայտարարությունը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։

Ներկայացնում ենք ԳՇ հայտարարությունը, որը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը:

«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»,-նշված է հայտարարության մեջ։

Back to top button