ԿարևորՀասարակություն

Զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու փորձերն անթույլատրելի են. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը: 

Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության»,-ասված է հայտարարության մեջ:

Back to top button