ԿարևորՀասարակություն

Գերագույն հոգեւոր ժողովի օրակարգում Ազգային եկեղեցական ժողովի նախապատրաստությունն է

Գերագույն հոգեւոր ժողովը շարունակում է աշխատանքը: Օրակարգում Ազգային եկեղեցական ժողովի նախապատրաստությունն է։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է փետրվարի 23-ին:

Ժողովի ընթացքում քննարկվել են հետպատերազմյան իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների հետ առնչված խնդիրները, անդրադարձ է կկատարվել առկա կացության մեջ արտագաղթի վտանգին, Արցախի սրբավայրերի պաշտպանության և պահպանության ուղղությամբ իրականացված քայլերին, հետպատերազմյան և համավարակային պայմաններում Եկեղեցու հովվական խնամքի և ծիսական կյանքի կազմակերպմանը վերաբերող հարցերին։

Կներկայացվեն նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն Ազգային-Եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին և այդ նպատակով կազմակերպված հանգանակությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող զեկույցներ։

Back to top button