ԿարևորՀասարակություն

Բանակը պետք է ենթարկվի միայն ու միայն ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը․ Փաշինյան

Բանակը պետք է ենթարկվի միայն ու միայն ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը` Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նա, ով այս տրամաբանությոինից դուրս է գործում, գործում է ընդդեմ Հայաստանի ժողովրդի և Հայաստանի անվտանգության։ Պահանջում եմ, որ այն բարձրաստիճան սպաները, որոնք լքել են իրենց աշխատավայրերը, վերադառնան և ապահովեն երկրի անվտանգությունը»,- հայտարարել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ բանակը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության սահմանների ապահովությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Սա է իմ հրամանը»,- ասաց վարչապետը։

Back to top button