ԿարևորՀասարակություն

Քաղաքական ճգնաժա՞մ, թե՞ ռազմակաան հեղաշրջման փորձ

«Քաղաքական ճգնաժամ, որն ուղեկցվում է փաստացի ռազմական հեղաշրջման փորձով»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակն այսպես է գնահատել քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս պահին քայլերի հաջորդականության մասին դեռ վաղ է խոսել, քանի որ առկա է միայն Գլխավոր շտաբի հայտարարությունը։

«Ակնհայտ են նաև ռազմական հեղաշրջման տարրեր պարունակող դրվագներ՝ քաղաքական ճգնաժամի ֆոնին»,-ասել է Հակոբ Բադալյանը։

Հակոբ Բադալյան

«Հայտարարելու համար, որ Հայաստանում տեղի է ունեցել  հեղաշրջման փորձ, պետք են փաստեր և քրեաիրավական վերլուծություն»,- «Ռադիոլուր»-ին ասել է Արդարադատության նախկին նախարար և իրավաբան Հովհաննես Մանուկյանը։

Նա հույս է հայտնել, որ քաղաքական այս ճգնաժամից դուրս կգանք առանց ցավագին պրոցեսների։

Հովհաննես Մանուկյան
Ցուցադրել ավելի
Back to top button