Հրամանը՝ ապրել

Նոր Մարաղայում մնաց տունս, մորս ու եղբորս գերեզմանը և իմ հիշողությունը. Լյոկա․ «Հրամանը՝ ապրել»

Նոյեմբերի 9-ն էր ու արցախցի Վալերի Ղազարյանը, որին ընկերները Լյոկա են ասում, Շուշիում էր, երբ զանգահարեցին ու ասացին, որ մի քանի ժամ ունի Նոր Մարաղայում գտնվող իր տունն ազատելու համար:

Վալերին տնից վերցրեց վեց պատառաքաղ, վեց ափսե ու վեց բաժակ, հրաժեշտ տվեց մոր ու եղբոր գերեզմաններին: Վերցրեց նաև իր մանկությունն ու հետը բերեց Երևան. տունն իրենից կարող են վերցնել, սերն ու հիշողությունը՝ ոչ:

Լյոկան հիշում է, որ պատերազմի օրերին իրեն խնդրեցին Հադրութից ընկերոջ մորը բերել Ստեփանակերտ, հետո՝ ճանապարհել Երևան: Երբ արդեն հետ էին գալիս Ստեփանակերտ, մայրուղու վրա մի կնոջ տեսան, որ փողոցում գոռում էր բարձր: Պատմել էր, որ ռմբակոծության ժամանակ իր երեք տարեկան երեխային դրել էր ավտոբուս, շրջվել, որ վերցնի պայուսակը, ավտոբուսի վարորդը, հրետակոծությունից վախենալով, թողել էր իրեն ու հեռացել: Լյոկան ասում է, որ երեխային գտել են։

Էլի է տեսել մարդկանց, որ ավտոբուսի այդ վարորդի նման վախեցել են։ Հիշում է, մարդկանց, որոնք մինչեւ պատերազմը հայրենիքի նկատմամբ իրենց մեծ սերն են խոստովանել, բայց հետո տեսել է, թե ինչպես են թաքնվել ապաստարաններում։

Լյոկան հիմա էլ ամիսը մի քանի անգամ գնում է հետպատերազմյան Արցախ՝ գտնելու խաղաղություն, որ էլ երբեք չի գտնելու:

Ցուցադրել ավելի
Back to top button