Դպրություն

Կովկասյան «Սիլիկոնյան հովիտը» հայկական «Ինժեներական քաղաք»-ում․ «Դպրություն»

Ի՞նչ կա պատի հետևում։ Պոլիտեխնիկի ուսանողները «Ինժեներական քաղաքում» փորձարկում են պատի այն կողմը տեսնելու իրենց սարքը։

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով հենց կյանքի կոչվեց «Ինժեներական քաղաք» նախագիծը, որի կառուցման նպատակն է ստեղծել և գլոբալ շուկաներ արտահանել ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանք ու ծառայություններ:

Կան ուսանողներ, որոնք նախագծում են տարբեր ռադիոհաճախականության, էլեկտրոնիկայի, թեստավորման տարբեր սարքավորումներ:

Պոլիտեխնիկական համալսարանի «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնի վարիչ Անդրանիկ Աղաջանյան

Դպրոցականները, որոնք նախատեսում են իրենց ապագան այս ոլորտում, հնարավորություն կունենան դիմելու և իրենց կրթությունը ստանալու Պոլիտեխնիկական համալսարանում՝ «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնի կրթական ծրագրերով:

Ուսանողը ուսումնառության հենց սկզբից ինտեգրված կլինի ինժեներական համայնքին։ Այստեղ նա կստանա այնպիսի մասնագիտություն, որը հնարավորություն կտա իր տեղը գտնել աշխատաշուկայում:

Ուսումնառության տարիներից ձեռք կբերի այն գործիքակազմը, տեսական և գործնական գիտելիքները, որոնք կիրառելի կլինեն հետագա մասնագիտական կարիերիայի ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button