ԿարևորՔաղաքական

Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին

Եվրամիությունը շատ ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության վարչության մամուլի խոսնակ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ:

«Մենք բոլոր դերակատարներին խնդրում ենք հանգստություն ցուցաբերել և խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողությունից, որը կարող է հանգեցնել հետագա սրացման»,– ասել է Ստանոն:

«Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և խստորեն պահպանելով խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներն ու գործընթացները», — ասել է ԵՄ-ն ՝ հիշեցնելով, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ զինված ուժերը «պետք է չեզոքություն պահեն քաղաքական հարցերում և լինեն քաղաքացիական վերահսկողության ներքո»:

«Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները», — ասված է հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button