ԿարևորՔաղաքական

Արտահերթ ընտրությունների այլընտրանքը քաոսն է կամ դիկտատուրան․ փորձագետ

Անկախ այն հանգամանքից, թե որ ճանապարհով կհանգուցալուծվի իրավիճակը՝ վարչապետի հրաժարականի՞, թե՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների,  Զինված ուժերի գործողություններին պետք է տրվի իրավական  գնահատական՝  կարծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Արտաշես Խալաթյանը։ Նրա խոսքով՝  Զինված ուժերի գլխավոր շտաբի այսօրվա հայտարարությունը  կոպտորեն խախտում է Սահմանադրության 14-րդ հոդվածը, համաձայն  որի՝ Զինված ուժերը պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն պահպանեն։

Փորձագետը ստեղծված իրավիճակում առանցքային է համարում հանրապետության նախագահի և խորհրդարանական մեծամասնության դերակատարությունը։

«Իշխանությունը պետք է երկու բան անի՝  ստանձնի հանձնառություն սեղմ ժամկետներում արտահերթ ընտրություններ անցկացնելու, միաժամանակ ձեռնարկի կտրուկ գործողություններ իրավակարգը պաշտպանելու ուղղությամբ։ Եթե այս քայլերը չարվեն, կունենաք կամ քաոս, կամ դիկտատուրայի հաստատում»,- ասել է փորձագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button