ԿարևորՔաղաքական

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն արտահերթ նիստ են նախաձեռնել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ համատեղ այսօր հրավիրել են արտահերթ նիստ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը պետք է քննարկվի և բոլոր հանգուցալուծման ճանապարհներն այսօր թե քննարկվեն, թե բացահայտվեն։ Աբովյանը նկատեց՝ պետք է բոլոր գործընթացները բերել այն դաշտ, որ հանկարծ ցնցումներ և բախումներ չլինեն և այդ իսկ պատճառով մոտակա ժամերին շտապ արտահերթ նիստ են նախաձեռնում։ Աբովյանի խոսքով՝ բոլոր պատգամավորները շտապ հրավիրված են ԱԺ և գործընթացներն արդեն մեկնարկել են։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարևորեց, որ ստեղծված լարված իրավիճակում կարողանան գործընթացները վերադարձնել քաղաքական հուն, բերել ԱԺ, ծավալել քննարկում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ստորագրահավաքը սկսվել է: Նա հույս հայտնեց, որ նիստը կկայանա:

Ցուցադրել ավելի
Back to top button