Վերնատուն

Արվեստագետների տասնամյակների «երազանքների» վավերագրությունը մեկ գրքում․ «Վերնատուն»

Հայաստանի անկախացումից հետո՝ 90-ականներին, հիմնված արվեստի ու կրթության ոչ պետական ինստիտուտները իրենց գործունեությամբ փորձում էին նորագույն միտումներ ու զարգացումներ բերել, արվեստին նոր շունչ հաղորդել՝ փորձելով լրացնել խորհրդային տարիներին արվեստի դաշտում առկա հսկայական բացը։

Որոշ կազմակերպություններ, ցավոք, երկար կյանք չունեցան, դրանցից շատերը չկայացան, սակայն շատ կարևոր դեր ունեցան արվեստի ներկա վիճակի ու զարգացման գործում։

Հաղորդումն անդրադառնում է Մարինե Կարոյանի հեղինակած «Արվեստի ցուցադրություն և կրթություն, ոչ պետական ինստիտուցիոնալ միտումները անկախ Հայաստանում» գրքին, որը բացահայտում է անկախ Հայաստանի արվեստի գործունեության դաշտը՝ անդրադառնալով հարցերի, որոնց պատասխանը այսօր էլ շարունակում ենք փնտրել մեր մշակութային օրակարգում։ «Հայաստանում տաղանդավոր, պայծառ ուղեղներով, ստեղծագործ մարդիկ կան, դա պետք է տեսնել և օգտագործել։

Պետությունն իրեն «շռայլություն է թույլ տալիս»՝ այս մարդկանց չնկատել և չօգտագործել իր իսկ բարօրության համար»․ – ասում է «Արէ» մշակութային հիմնադրամի հիմնադիր ղեկավար, գրքի հեղինակ Մարինե Կարոյանը։

Back to top button