Գերդաստաններ

Նա առաջինը հայտնաբերեց սիրիացի իսլամական վարձկաններին․ «Գերդաստաններ»

2020 թվականի հոկտեմբերի 12-ին 39-ամյա փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թամասյանն իր կյանքի գնով փրկեց 82 ծառայակցի կյանքը։

ԱԹՍ-ի հարվածից նա վիրավորվել էր մեջքից, բեկորները լցվել էին թիկունքը։ Վահագը ընկերներին հրում է խրամատի մեջ և հրամայում պատսպարվել այնտեղ՝ թշնամու օդային հարվածից։

Հրամանատարի հետ այդ օրը ևս 6 հոգի է զոհվել։ Այս պատերազմում նա առաջինն էր մարտի դաշտում հայտնաբերել իսլամիստ վարձկաններին, կարողացել ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ապացուցում էին, որ Ադրբեջանի կողմից մեր դեմ կռվում էին նաև սիրիացի իսլամիստ ահաբեկիչները։

Նրա հայրը՝ թուրքագետ Արամ Թումասյանը, առաջին անգամ մեզ պատմեց, թե ինչպես ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստանի այցի ընթացքում Ադրբեջանը սադրանք է հրահրում մեր սահմաններում։

Ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցում է հայկական դիրքեր, որից հետո Վահագն Թամասյանն իր ընկերների հետ պատասխան գործողության է դիմում՝ թշնամուն պատճառելով մարդկային էական կորուսներ։ Պատասխան այդ գործողության ընթացքում 25 ադրբեջանցի է ոչնչացվում։

Back to top button