ԿարևորՀասարակություն

Երևանում քաղպաշտպանության ուսումնավարժության փորձի և հիմնական վարժանքի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անց է կացվելու «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

«25.02.2021 թ. նախատեսված փորձի ժամանակ՝ ժամը 16:00-ից 16:30-ի ժամանակահատվածում, ինչպես նաև 01.03.2021 թ. հիմնական վարժանքի ընթացքում՝ ժամը 15:00-ին, գործարկվելու է ազդարարման շչակ: Նշված օրերին և ժամերին շչակի գործարկման ընթացքում հորդորում ենք խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button