ԿարևորՎերլուծական

«Գորշ գայլերն» ակտիվացել են Արցախի գրավյալ տարածքներում

«Թուրքական  ազգայնական շարժում» կուսակցությունը և դրան հարող  ծայրահեղական և նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպությունը վերջերս ակտիվացել են Արցախի օկուպացված տարածքում։ Կուսակցությունը, մասնավորապես, հայտարարել է Շուշիում  դպրոց  բացելու  մտադրության մասին։ Ինչո՞ւ Արցախում,  ի՞նչ ռիսկեր է պարունակում այս ակտիվացումը մեր տարածաշրջանում։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝  Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ վերջին շրջանում նկատելի է պանթուրքիստական միտումների ուժեղացում։ Դա պայմանավորված է կառավարող կուսակցության և նրա առաջնորդի՝ Էրդողանի հայացքներով ու նպատակներով։

«Մյուս կողմից ՝  Արցախի հիմնախնդիրը «Թուրքական  ազգայնական շարժում» կուսակցության և «Գորշ գայլերի» ուշադրության կենտրոնում է եղել դեռևս 90-ական թվականների սկզբից։  Շուշիում ազգայնականների դպրոց կառուցելով՝ փորձում են Արցախի սրտում ապահովել  իրենց ներկայությունը»,-ասում է Սաֆրաստյանը։

Թուրքագետը կարծում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի և պանթուրքիզմի տարածումն այս տարածաշրջանում կանխելու գործում դաշնակիցներ գտնի։ Նրա բնորոշմամբ՝ պանթուրքիզմը լուրջ մարտահրավեր է ոչ միայն Արցախի, Հայաստանի ու տարածաշրջանի երկրների, այլև Եվրոպայի համար ։

«Այն լուրջ սպառնալիք է նաև Ռուսաստանի համար, որը, սակայն, առայժմ խիստ զգուշավոր քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ»,-ասում է Ռուբեն Սաֆրաստյանը։

Back to top button