ԿարևորՀասարակություն

Մեղրիի մաքսակետին կից կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա

Ծրագրի գործադիր մարմինն է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր–Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։

Գյուղատնտեսական շուկայի համար իրականացվել են 1155 ք․մ․ տարածքի վերանորոգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են 8 տաղավար և ճանապարհային նշաններ։

Ավտոկայանատեղիի համար իրականացվել են 3084 ք․մ․ տարածքի վերանորգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։

Back to top button