Ձեր փաստաբանը

Խոշտանգումների չկիրառումը. միջազգային պարտավորություններ և ներպետական պրակտիկա․ «Ձեր փաստաբանը»

Խոշտանգումների չկիրառումը. միջազգային պարտավորություններ և ներպետական պրակտիկա ՀՀ-ը վավերացնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ստանձնել է պարտավորություններ, որոնց մեջ է նաև խոշտանգումների արգելումը, մասնավորապես, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Ինչքանո՞վ է տեղայնացված վերջինս ներպետական օրենսդրության մեջ, ի դեմս՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի։ Եվրոպական դատարանը տարիների ընթացքում կայացրել է ՀՀ դեմ վճիռներ խոշտագումների առընչությամբ՝ Վիրաբյանն ընդդեմ ՀՀ, Զալյանն ու այլոք ընդդեմ ՀՀ, Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ, Հարությունյանն ընդդեմ ՀՀ:

Իրավապահ մարմիններն իրենց գործառույթների իրականացման ընթացքում դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և բռնությամբ զուգորդված գործողություններ կիրառել տուժողների նկատմամբ, բայց ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ:

Ինչպե՞ս է այս հարցը կարգավորվում օրենսդրորեն։ Իրավակիրառ պրակտիկայում կարծես խնդիրը առկա է, որո՞նք են լուծումները: Զրույց «Քեշիշյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ, գրասենյակի տնօրեն Վահագն Քեշիշյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button