ԿարևորՀասարակություն
Դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ


Փետրվարի 23-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ։
Դեսպան Ներսեսյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող իրավիճակը 44 օր տևած պատերազմից հետո և ընդգծել Ադրբեջանի կողմից պատանդի կարգավիճակում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդիրը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության հետագա զարգացման հարցեր։