ԿարևորՀասարակություն
Դատարանը հրապարակել է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով վճիռը


Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակել է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով վճիռը:
- Դատարանը վճռել է Արայիկ Խանդոյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը՝ անձի մահվան հիմքով:
- Պավել Մանուկյանին մեղավոր է ճանաչել և պատիժ է նշանակել ազատազրկում 7 տարի 8 ամիս ժամկետով:
- Վարուժան Ավետիսյանին մեղավոր է ճանաչել և պատիժ է նշանակել ազատազրկում 7 տարի 4 ամիս ժամկետով:
- Մխիթար Ավետիսյանին մեղավոր է ճանաչել և պատիժ է նշանակել ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով:
- Էդուարդ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել և պատիժ է նշանակել ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով:
- Գագիկ Եղիազարյանին մեղավոր է ճանաչել և պատիժ է նշանակել ազատազրկում 7 տարի 5 ամիս ժամկետով:
- Արեգ Կյուրեղյանին մեղավոր է ճանաչել և պատիժ է նշանակել ազատազրկում 7 տարի 1 ամիս ժամկետով:
- Սեդրակ Նազարյանին մեղավոր է ճանաչել և պատիժ է նշանակել ազատազրկում 8 տարի 2 ամիս ժամկետով:
- Սմբատ Բարսեղյանին մեղավոր է ճանաչել և պատիժ է նշանակել ազատազրկում 25 տարի ժամկետով:
- Արմեն Բիլյանին մեղավոր է ճանաչել և պատիժ է նշանակել ազատազրկում 4 տարի 11 ամիս ժամկետով:
Դատավորը նշել է, որ հաշվի առնելով, որ բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվելուց հետո պատշաճ վարքագիծ են դրսևորել, կարող են մնալ ազատության մեջ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը: