Մասնագիտություն

Սառույցի վրա սահելու երազանքը պետք չէ «սառույցի վրա գրել»․ «Մասնագիտություն»

Սառույցի վրա հեզասահ պար, որն իր գեղեցկությամբ գերում է մեզ։ Ո՞ր երեխան նայելով գեղասահքը իրեն չի պատկերացրել սառույցի վրա գեղեցիկ սահելով կամ խելահեղ պտտվելով։

Համբավ, հիացմունք, ճանաչում, փառք, հանդիսատեսի ինքնամոռաց սեր, ծաղկեփնջեր, ծափահարություններ, հյուրախաղեր։ Ու տեսնելով խորհրդավոր, գեղեցիկ ու չափազանց զգացմունքային գեղասահքը, սպորտի և արվեստի ներդաշնակ համադրությունը, երբ երեխա ենք, թվում է թե այս մարզաձևի գագաթը հեշտ կարելի է գրավել, եթե մեծ ես` գեղեցիկ կատարումները հրճվանք են պատճառում։

Ու շատերի համար գեղասահքը դառնում է պարզապես ժամանց, ոմանց համար` մասնագիտություն: Այս մարզաձևով զբաղվելու համար իհարկե անհրաժեշտ են սառցադաշտ, չմուշկներ, բայց ամենակարևորը՝ համարձակություն ու անսահման աշխատասիրություն։ Վերջին երկուսն անհրաժեշտ են ցանկացած մարզաձևով պրոֆեսիոնալ զբաղվելու համար։ Այո, բարդ ու դժվարին է գեղասահորդ դառնալու ճանապարհը:

Մարզական հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ կլինի բարձր տեխնիկա ու մեծ արտիստիզմ, տոկունություն ու ֆիզիկական անթերի կեցվածք, մեծ ջանքեր ու կարգապահություն, համառություն ու համբերություն, աշխատասիրություն ու վստահություն սեփական ուժերի նկատմամբ:

Եթե կարծում եք, որ ունեք վերը թվարկածները և դեռ երեխա եք, ուրեմն այս մասնագիտությունը հենց Ձերն է, վստահորեն կատարեք առաջին քայլը սառույցի վրա: Զրույց Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի մարզիչ, գեղասահորդ Էլեն Համբարձումյանի հետ։

Back to top button