Սպասում

Ասե՛ք բոլոր չասված խոսքերը, որ չուշանաք․ «Սպասում»

Սեպտեմբերի 28-ին, երբ Կարոլինա Ավագյանի ամուսինը՝ Արամը, զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր ստացավ։ Տաք ու արևոտ օր էր: Արամը գնաց Արցախ ու մեկ շաբաթ նրանից լուր չկար: Այդ ամբողջ ընթացքում կինն աղոթում էր նրա համար՝ սարսափով պատկերացնելով, թե ինչերի միջով է անցնում ամուսինը:

Կարոլինան ասում է, որ իրենց համատեղ կյանքի ընթացքում հաճախ են ստիպված եղել հեռավորության վրա լինել, սակայն երբեք այդկերպ չէր կարոտել Արամին։

Երբ նոյեմբերի 13-ին զանգահարեց ու ասաց, որ Սևանի ճանապարհին է, չհավատաց, կարծեց, թե երազում է տեսել:
Արամը եկավ՝ մոլորված, կոտրված, երբեք նրան այդ վիճակում չէին տեսել:

Կարոլինան խոստովանում է, որ պատերազմի ընթացքում հաճախ էր մտածում Հայաստանից գնալու մասին, պատերազմից հետո վստահ է, որ իրենք երջանիկ լինելու իրավունք ունեն ու այդ երջանկությունը միայն Հայաստանում է:

Արամը գնաց Արցախ, գիշերվա կեսին զանգահարեց, ասաց, որ հասել է ու մեկ շաբաթ շարունակ լուր չստացանք նրանից, բայց…

Back to top button