ԿարևորՀասարակություն

Ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

Հրազդանի համայնքապետարանի աջակցությամբ՝ Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:

Հուշամրցաշարին մասնակցել են՝ Հրազդանի «Աղբյուրակ-1», Հրազդանի «Աղբյուրակ-2», Երևանի «Արարատ », Գառնիի «Գառնի» Երևանի «Սպարտակ», Աբովյանի «Կոտայք» և Զովունիի «Վեստ Արմենիա» թիմերը: Մրցաշարի ավարտին հաղթող թիմերը պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և մեդալներով: «Լավագույն խաղացող», «լավագույն ռմբարկու», «լավագույն դարպասապահ» անվանակարգերում ևս եղել են պարգևատրումներ:

Ներկաներին ողջույնի խոսք է հղել համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, որից հետո զոհված հերոսների ընտանիքներին հանձնել է խորհրդանշական պատվոգրեր:

Միջոցառման պատվավոր հյուրերն են եղել 2016 և 2020 թթ.-ի Արցախյան պատերազմներում զինծառայության ժամանակ նահատակված հրազդանցի քաջորդիների հարազատները, ծնողները և զավակները:

Back to top button