ԿարևորՀասարակություն

Ցուցարարները խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի աշխատանքը

Ընդդիմության երթի ժամանակ ցուցարարները խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի աշխատանքը:

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ՝ ուղիղ եթերի ժամանակ, երթի մասնակիցները, այդ թվում՝ կանայք, սկսել են վիրավորական արտահայտություններ հնչեցնել ռադիոկայանի և աշխատակիցների հասցեին, սպառնացել, որ լրատվամիջոցը փակվելու է:

«Ազատության» լրագրողը «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ դրանից հետո, հայհոյանքներ հնչեցնելով, ցույցի մասնակիցները ոտքերով հարվածել են օպերատորին:

Վնասվել է տեսախցիկը. ոստիկանների միջամտությունից հետո իրավիճակը հանդարտվել է:

Ցուցադրել ավելի
Back to top button