ԿարևորՀասարակություն
Ոստիկանները շրջափակել են կառավարական 3-րդ մասնաշենքը


Ընդդիմության բողոքի ակցիան այսօր սկսվել է Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքից։ «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում երեկ հայտարարել էր, որ այսօր ժամը 11:30-ին պետք է հավաքվեն Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքերի մոտ:
Ոստիկանները շրջափակել են կառավարական 3-րդ մասնաշենքը:


Ընդդիմության՝ Կառավարության մասնաշենքի մոտ հավաքվելու նպատակը վարչապետի համար խոչընդոտ ստեղծելն էր: Ոստիկաններն այստեղ մեծ պատ են կազմել և թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ շենքին:


Բերման են ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը։



