ԿարևորՀասարակություն
«Նիտրօքսոլին» դեղի շրջանառությունը դադարեցվում է


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է 5-ՆՕԿ նիտրօքսոլին 50 մգ թաղանթապատ դեղահատերի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին։
ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից կարգադրագրեր են տրվել «Ալֆա-Ֆարմ», «Ֆարմատեք», «Տոնուս-Լես», «Նատալի Ֆարմ», «Վագա-Ֆարմ», «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ընկերություններին 5-ՆՕԿ նիտրօքսոլին 50մգ թաղանթապատ դեղահատերի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։
Կարգադրագրերը տրվել են հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության փորձագիտական եզրակացությունը: