ԿարևորՀասարակություն
Մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հերթական բողոքի ակցիան


Մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հերթական բողոքի ակցիան: Մասնակիցները Արամ Մանուկյանի արձանի մոտից երթով շարժվել են դեպի ԱԱԾ շենք, որից հետո երթը կշարունակվի դեպի ոստիկանության շենք:
Շարժման պահանջը նույնն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Երեկ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այստեղից քայլերթով հասնելու են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ հստակ պահանջներ ներկայացնելու, կոչեր հղելու նպատակով:
Իսկ այսօր Սաղաթելյանը հայտնեց, որ չեղարկել են քայլերթը դեպի դատախազություն, փոխարենը կգնան ԱԱԾ և Ոստիկանության շենքերի մոտ և իրենց բողոքի ակցիաները կիրականացնեն նշված կառույցների դիմաց: