Արմատներ

Հայ ազգային երաժշտության մշակները Բոստոնում՝ «Արև» հայկական ժողովրդական համույթ․ «Արմատներ»

1990թ. ԱՄՆ Բոստոն քաղաքում միմյանց գտան մի խումբ հայ երաժիտշներ, համախմբվեցին Բոստոնում բնակվող ունիվերսալ երաժիշտ Մարտին Հարությունյանի շուրջը և որոշեցին կիսել հայրենիքի և հայրենի երաժշտության հանդեպ ունեցած սերը, և քանի որ հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից, իսկ հայրենիքը ճանաչել առանց հայրենի մշակույթը ճանաչելու չի լինի։

Նրանք որոշեցին կիսել նաև իրենց ունեցած գիտելիքը, փնտրել ավելին և փոխանցել, կատարել, ներկայացնել, տարածել, ճանաչելի դարձնել հայ երաժշտությունը Ժողովրդական, աշուղական երգեր, հայ կոմպոզիտորների երգեր և գործիքային ստեղծագործություներ, հայրենասիրական երգեր, ավանդական հայկական նվագարաններով՝ իհարկե բացի կոնտրաբասից, պարզ գործիքավորումներ, զուլալ հնչողություն, մշակված երգեցողություն, ահա խմբի հիմնական նկարագիրը։

«Մենք ավելի շատ ընտանիքի նման ենք, քան լավագույն ընկերների», — ասում է Անի Զարգարյանը: Իհարկե, չէ՞ որ նրանք երկար տարիներ միասին են եղել տխրության և ուրախության մեջ, միասին ճամփորդել են, կիսել են հանդիսատեսի ջերմությունն ու սերը դեպի այն երաժշտությունն, որի մշակը լինելու պարտավորությունը կրում են արդեն երկար տարիներ։

Ցուցադրել ավելի
Back to top button