ԿարևորՀասարակություն

Դսեղցիներին հուզող հարցը համայնքների խոշորացումն է

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Դսեղ համայնք է այցելել՝ բնակիչներին հուզող հարցերն անձամբ լսելու, համայնքի համար առաջնային կարևորություն ներկայացնող խնդիրներին պարզաբանումներ տալու նպատակով: Մարզպետը հանդիպել է ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակազմի հետ:

Բնակիչներին հուզող գլխավոր հարցը համայնքների խոշորացումն է: Մարզի ղեկավարը նշել է՝ տնտեսապես ուժեղ, ֆինանսապես կայուն համայնքների ձևավորման գործում խոշորացման դերը մեծ է, բայց Դսեղի հարցը դեռևս քննարկման փուլում է. ներկայում հստակ որոշում չկա:

Քննարկվել են նաև այս տարվա սուբվենցիոն ծրագրերը. Դսեղը 2 ծրագիր է ներկայացրել՝ ճանապարհի ասֆալտապատում և գյուղտեխնիկայի ձեռքբերում: Մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ ծրագրերը ներկայացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հաստատման: Դսեղ համայնքը ներգրավված է նաև «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրում. նախատեսում են համայնքի գերեզմանոցի ցանկապատում իրականացնել: 1.5 մլն դրամից համայնքը նախատեսում է 800.000 դրամի ներդրում կատարել:

Բնակիչները հետաքրքրվել են նաև է Հ 70՝ Մ6-Աթան ճանապարհահատվածի վերանորոգմամբ: Մարզի ղեկավարը տեղեկացրել է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ նախնական համաձայնությամբ շուրջ 34 կմ ճանապարհահատվածը կհիմնանորոգվի:

Back to top button