ԿարևորՀասարակություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է զինվորականներին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները հեռավոր դիտակետերում ծառայող զինծառայողներին շնորհավորել են Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքէջը:

Հրամանատարության անունից զինծառայողներին հանձնվել են վկայականներ, ՌԴ ՊՆ գերատեսչական պարգևներ, իսկ ծառայության արդյունքներով լավագույն դիտակետերին արժեքավոր նվերներ են հանձնվել:

Տոնական համերգային ծրագրով հանդես են եկել Արցախի ստեղծագործական, երաժշտական, պարային խմբերը և Ռազմավարական նշանակության հրթիռների զորքերի երգի-պարի համույթը, որը մեկշաբաթյա շրջագայության ընթացքում ելույթ կունենա բոլոր դիտակետերում, կենտրոնակայանում, ինչպես նաև մշակույթի տանը՝ արցախցիների համար:

Խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Նրանք ապահովում են քաղաքացիական տրանսպորտային միջոցների և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժի անվտանգությունը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտները վերականգնելու համար նորոգող անձնակազմի անվտանգությունը:

Back to top button