

Վարանդայի մելիքի դուստր Գայանեի համար 1633 թվականը ճակատագրական եղավ։ Պատմությունն ասում է՝ երբ թուրքերը մտան Ավետարանոց, Գայանեի գեղեցկությամբ հմայված թուրք զորավարը նրան կնության առաջարկ արեց։
Իշխանադուստը կեղծ համաձայնություն տվեց, ապա օգտվելով առիթից` սպանեց նրան և ապաստան գտավ Ավետարանոց գյուղի կուսանոց- անապատում։


Հենց կուսանոցում էլ նա դառնում է հայ սակավ կին գրիչներից մեկը։ Գայանեն նաև ծաղկում, կամ ինչպես հիմա կասեինք, ձևավորում ու նկարազարդում էր իր ձեռագրերը։


Ցավոք, Գայանեի միայն երեք ձեռագրեր են հասել մինչև մեր օրերը։ Որտե՞ղ են նրանք պահվում, ինչպես նաև Արցախ աշխարհում երկու այլ գրչուհիներ` Վարվառայի և Կատարինեի մասին մանրամասները կլսեք այս թողարկման մեջ։