ԿարևորՀասարակություն

Արաբկիրում միջոցներ են ձեռնարկվում ապօրինի տնտեսական գործունեությունը բացառելու ուղղությամբ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի աշխատակիցները վերահսկում և միջոցներ են ձեռնարկում ապօրինի տնտեսական գործունեությունը բացառելու ուղղությամբ:

Վերջին օրերին Արաբկիրի տարբեր հասցեներում ապամոնտաժվել են առանց թույլտվության տեղադրված սուրճի պատրաստման սարքեր: Աշխատանքներ են տարվում նաև փողոցային առևտուրը և ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաներով իրականացվող գյուղատնտեսական և այլ ապրանքների վաճառքը կանխելու ուղղությամբ:

Back to top button