ԿարևորՏնտեսական

IDEX-2021-ի շրջանակներում ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում՝ փետրվարի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ 

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են ԱՄԷ-ի և ՀՀ-ի հնարավոր համագործակցությունը և մտքեր փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև նախորդիվ կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց ընթացքին՝ ինչ զարգացումներ կան, ինչ ազդեցություն է ունեցել այդ զարգացումների վրա համավարակը:  

Նախարարները խոսել են նաև IDEX-ի կազմակերպման կարևորության մասին՝ չնայած աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին: Ցուցահանդեսը յուրատեսակ հարթակ է, որը միտված է ազգային պաշտպանական արդյունաբերության զարգացման միջոցով ազգային տնտեսության հիմնասյուններին աջակցելուն:  

Հակոբ Արշակյանը ՊՆ նախարարին հրավիրել է մասնակցելու ArmHi-Tech 2021 ցուցահանդեսին:  ԱՄԷ ՊՆ նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցին և կդիտարկի ցուցահանդեսին մասնակցելու հնարավորությունը:  

Հանդիպման ավարտին գործընկերները քննարկել են երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցություն ձևավորելու հնարավորությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button