ԿարևորՀասարակություն

Հիմնանորոգվում է ռմբակոծությունից տուժած Կութի միջնակարգ դպրոցը

2020 հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում մասնակիորեն վնասվել է նաև Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի միջնակարգ դպրոցը:

Ռմբակոծության հետևանքները վերացնելու նպատակով դպրոցում այս տարվա փետրվարի 10-ից մեկնարկել են մի շարք վերանորոգման աշխատանքներ: Դրանք կրում են բարեգործական բնույթ: Նախաձեռնությունը հեղինակը՝ VIWA բարեգործական ընկերության նախագահ Գևորգ Ղարաբեկյանն է, աշխատանքներն իրականացնում է «Զավեն-Աշոտ» ՍՊԸ-ն:

Կողմերի միջև կնքված պայմանագրի շրջանակներում դպրոցում այս օրերին կատարվում է 6 դասասենյակի, գրադարանի, ուսուցչանոցի և 1 առանձնասենյակի վնասված և քայքայված փայտե պատուհանների ամբողջովին փոխումը նոր մետաղապլաստե պատուհաններով, նոր պատուհանագոգերի տեղադրում:

Շինարարական աշխատանքների արդյունքում փոխվել են 2 դասասենյակի դռներ, կատարվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ: Դպրոցում շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև մարտի 6-ը:

Back to top button