

Այսօր ազգային կինոյի մեծ վարպետ, վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, համաշխարհային կինոլեզվի վրա մեծ ազդեցություն թողած Արտավազդ Փելեշյանի տարեդարձն է: Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, կինոյի հանճար Արտավազդ Փելեշյանին։
«Փելեշյանը անհամեմատ ընդլայնեց կինոյի սահմանները և իրական, վավերագրական պատկերին հաղորդեց մեծ կինոյի բանաստեղծական ուժը՝ իր ֆիլմերը վերածելով լիովին նոր կինոէսթետիկայի: Նա ստեղծեց բացառիկ, անկրկնելի փելեշյանական կինոաշխարհը»,- նշված է գրառման մեջ: