ԿարևորՀասարակություն

Հայաստանը հետաքրքրված է Գյումրիում ռուսական ռազմակայանի ընդլայնմամբ. ՀՀ պաշտպանության նախարար

Հայկական կողմը հետաքրքրված է Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժի մեծացմամբ: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը մշտապես օրակարգում է եղել: Հայկական կողմը մշտապես հետաքրքրված է դրանում այն պարզ պատճառով, որ բազան՝ իր անձնակազմով, մտնում է Հայաստանի և Ռուսաստանի միավորված զինված ուժերի կազմի մեջ, հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ավտոմատ կերպով հանգեցնում է համատեղ ուժերի ներուժի մեծացմանը»,- նշել է նախարարը:

Հարությունյանի խոսքով՝ ՌԴ ՊՆ-ի կողմից, իհարկե, հաշվի են առնվել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր են արվել ռազմաբազայի ուժեղաման և վերազինման ուղղությամբ․ «Եվ ես վստահ եմ, որ այս գործընթացը երկարաժամկետ բնույթ է կրելու», — հավելել է Հարությունյանը:

1995 թվականի միջպետական ​​պայմանագրի համաձայն, Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմաբազա: 2010 թ.-ին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, համաձայն որի ` տեղակայման ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը:

Back to top button