ԿարևորՀասարակություն

Թոռը՝ պապի հետքերով․ «Եզդիների ազգային միության» նախագահ է ընտրվել Խըդր Թամոյանը

Եզդիների ազգային միությունը հիմնադրվել է 1988 թվականին։ Ստեղծման օրվանից՝ 33 տարի, կառույցը ղեկավարել է Ազիզ Թամոյանը։ Նրա մահից հետո Միության նախագահի պաշտոնը թափուր էր։ «Մոսկվա» կինոթատրոնում  անցկացված այսօրվա համագումարում եզդիները հիշելու ու մեծարել են Ազիզ Թամոյանին, ընտրելու «Եզդիների ազգային միության» նոր նախագահ։

Մինչև ընտրությունը՝ ներկաները դիտել են Ազիզ Թամոյանի ազգանվեր գործունեության, հայ-եզդիական բարեկամության մասին պատմող ֆիլմ։

Խոսելով Ազիզ Թամոյանի մասին՝ «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը ասել է․ «Ազիզ Թամոյանը ՀՀ–ում ու աշխարհում  եղել է այն կենտրոնը, որը Հայաստան է ուղղորդել քաղցր շունչը եղբայրական երկու ժողովուրդների։  Աշխարհասփյուռ եզդիների կապը Հայաստանի հետ նույնպես խոսում է այդ մասին։ Սակայն այսօրվա իշխանությունները անշնորհակալ են, նույնիսկ ցավակցական ուղերձ չեն հղել եզդի ազգին ու Թամոյան ընտանիքին»։

«Եզդիների ազգային միության» համագումարին ներկա էին ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ։ ԱԺ ԲՀԿ-խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, պարզվեց, բավական մտերիմ է եղել երջանկահիշատակ Ազիզ Թամոյանի հետ։ Ասաց՝ դժվար է իր համար ելույթ ունենալը։ «Երբ նեղված էի լինում ու մտածում էի՝ ինձ ո՞վ կարող է օգնել, զանգում էի Ազիզ հոպարին։ Չեմ կարծում, որ դահլիճում կա մարդ, ում Ազիզ հոպարը ինչ-որ բան չի տվել»։

«ՀՅԴ-ն մշտապես արժևորել է եզիդերի հետ միասնական ճանապարհը՝ երկու ազգերի ապագա հաղթանակների կերտման ճանապարհին»,-հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։ «Մենք պետք է միասնական լինենք, կարողանանք հաղթահարել հատկապես մեր երկու ազգերին սպառնացող վտանգը, որը գալիս է թուրք-ադրբեջանական տանդեմից։ Դրա ականատեսն ենք այսօր։ Հիշենք, որ ցեղասպան զանգվածային գործողություններ ձեռնարկվել են նաև եզդի ազգաբնակչության նկատմամբ։ Երբ մենք միասնական ենք, ուժեղ ենք, ամուր ենք, իրար նկատմամբ ունենք հարգանք, վստահություն, պաշտամունք, այդ ժամանակ մենք կլինենք ամենաուժեղը թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Համագումարի նախագահությունը  Միության նախագահի պաշտոնում առաջադրել էր Ազիզ Թամոյանի թոռան՝ Խըդր Հաջոյանի թեկնածությունը՝ ոչ պատահականորեն։  

Եզդի ազգի հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը բացատրեց, թե ինչով է պայմանավորված հատկապես նրա ընտրությունը․ «Թամոյանական հոգով դաստիարակված Խըդրը միշտ եղել է պապի կողքին ու դաստիարակվել է նրա հայրենասիրությամբ, ազգապահպանությամբ ու մշակույթով, հետևաբար, կարող է»։

Միաձայն ընտրված նորընտիր նախագահ Խըդր Հաջոյանն արդեն լրագրողների հետ զրույցում նշեց, որ հստակ գիտի խնդիրները, որոնք  ծառացած են եզդի ազգի առջև։ Գիտի նաև լուծման ուղիները։

«Գալիս եմ կոտրելու այն կարծարատիպերը որ ձևավորվել է եզդի ազգի նկատմամբ։ Իսկ խնդիրներ առկա են կրթության, մշակույթի ոլորտներում։ Կարող եմ միանշանակ ասել, որ այսօր ընտրվել է եզդիների կրոնի ու մշակույթի պահպանողը, ոչ թե Հաջոյան անձը»։

Back to top button